Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 տոկոսով։
Աճի տեմպի ավելացումը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացմամբ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալների աճով: Որոշակի աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում, շինարարությունում աճը չնչին է, իսկ առևտրում անկում է արձանագրվել: Մասնավորապես՝ գյուղատնտեսության արտադրանքի ծավալները տարվա առաջին 8 ամիսներին աճել են երկնիշ թվով` 13,5 տոկոսով, արդյունաբերությանը` 4,4 տոկոսով, ծառայություններինը` 2,2 տոկոսով, շինարարությանը` 0,2 տոկոսով, առևտրի շրջանառությունը նվազել է 5,4 տոկոսով: