Araratnews.am-ը գրում է.
Դուբայի էմիրի և Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի որդին` շեյխ Ռաշիդը ոչ թե մահացել է սրտի կաթվածից, այլ Եմենի տարածքում ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է: Նման հաղորդագրություն է տարածել իրանական Fars գործակալությունը` վկայակոչելով ականատեսներին:
Հաղորդվում է, որ Շեյխ Ռաշիդն ու ԱՄԷ մի քանի ալ զինծառայողներ սպանվել են եմենյան Մարիբ նահանգում, ապստամբ շիաների հրետանակոծության ժամանակ: Լուրը հաստատում են ռազմական գործողություններին մասնակցած զինվորականները:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը հաղորդվել էր Դուբայի Էմիրի թագաժառանգ ավագ որդու մահվան մասին: Ըստ պաշտոնական տեղեկությունների` նա մահացել էր սրտի կաթվածից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել