(Չափազանց կարևոր գրառում է, խնդրում ենք բոլորին մինչև վերջ կարդալ ու քննարկել և տարածել, պետք է այս հարցին լուծում տալ!!!)

Ես ցավ ապրեցի, երբ իմացա Վահե Ավետյանի մահվան մասին ու ոգևորություն` տեսնելով, որ հասարակությունը փողոց է դուրս գալիս, բոյկոտում է, արդարություն է պահանջում:
Մի պահ հուզմունք ապրեցի, երբ իմացա, որ Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը կաթված է ստացել, իսկ նրա դուստրը նետվել է պատուհանից: 

Զայրույթով կարդացի Աղասի Աբրահամյանի մահվան մասին տեղեկությունը:
Այս ողբերգական դեպքերից հետո եթե ոչ մեկ ամիս, ապա ամիսներ շարունակ ողջ լրատվական դաշտը թնդում էր նրանց մահվան մասին տեղեկություններով, նրանց կյանքի մանրամասներով և այլ նյութերով:

ԲԱՅՑ
Քիչ առաջ կարդում էի Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրված 19-ամյա հերոս զինվոր Վաղինակ Բաղդասարյանի բանաստեղծությունը, որով նա շնորհավորել է մոր ծնունդը։ Բանաստեղծության ամեն տողը սկսվում է «Ներիր, մայրիկ» սրտառուչ ու անկեղծ խոսքերով։ Զինվորը մորից ներողություն է հայցում, որ զինվորական պարտականությունները թույլ չեն տալիս տուն գալ, մորը գրկել ու շնորհավորել։

Ներիր, մայրիկ, որ ծնունդիդ ներկա լինել չեմ կարող,
Ներիր, մայրիկ, որ ծնունդիդ վարդեր բերել չեմ կարող,
Ներիր, մայրիկ, որ ծնունդիդ ոչինչ անել չեմ կարող,
Ընդամենը կասեմ՝ մայր իմ, ծնունդդ շնորհավոր…

Հուզվեցի, որն էլ առաջացրեց զայրույթ, երբ սկսեցի որոնել նրա մասին որևէ տեղեկություն, ու գիտեք ի՞նչ, գտա միայն մի քանի կցկտուր պաշտոնական հաղորդագրություններ, մեկ նյութ «Հայ զինվորից», ևս մեկ հոդված, որում ծնողները չեն հավատում իրենց որդու մահվան մասին տեղեկություններին… Չկար հերոսություն, չկար ոչ մի ռեպորտաժ, ակնարկ կամ հարցազրույց, որ կարդալով հպարտանայի ինձնից մի քանի տարի փոքր, բայց ինձնից շատ արած ու ավելին արժանի տղու մասին: 

Փորձեք Google-ում որոնել Պետրոսյան Ռոմանի, Պողոսյան Ջոնի, Ավագյան Վահեի անունները, այս տղերքը հերոսաբար մարտնչեցին ադրբեջանական դիվերսանտների դեմ, բայց նրանց մասին միայն մի քանի նյութեր կգտնեք, այն էլ՝ մեր էջից վերցված: 

Դուք գիտե՞ք` ովքեր են կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանը և շարքային Նարեկ Ղարաքեշիշյանը, էս տղերքը հերոսաբար մարտնչել են դիրքերում, նախարարի կողմից պարգևատրվել «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով` մեր երկրի սահմանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական դիրքում բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինակից ընկերոջ կյանքը փրկելու համար:

Փնտրեք նրանց անունները ու նորից կգտնենք մի քանի պաշտոնական հաղորդագրություններ և վերջ!!!!!!!!!!!!!!! ://////

Ցավալի է, բայց փաստ է` մենք ստեղծել ենք այնպիսի իրականություն, որտեղ հերոսացվում են զոհերը, իսկ իրական հերոսների անունները, ովքեր մարտնչել են ու հերոսաբար ընկել են, որոնց մասին պատումները, նյութերը կարող են կրթել ու դաստիարակել, մնում են ստվերում, պաշտոնական հաղորդագրությունների տողերում!!! (((

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել