Araratnews.am-ը գրում է.
Apple ընկերությունը հայտնել է, որ իր առցանց խանութում վաճառվող հարյուրավոր հավելվածներում, որոնք հայտնի են Չինաստանում iPhone և iPad օգտագործողներին, հայտնաբերվել են վիրուսներ:
Ընկերությունում ասում են, որ սա նման առաջին խոշոր ցանցահենային հարձակումն է առցանց խանութի վրա: Ցանցահենները XcodeGhost կադրն այնպես են տեղադրել, որ ծրագրերը մշակողները չնկատեն այն: Apple-ում նշում են, որ վարակված բոլոր ծրագրերը հեռացված են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել