Արդեն որերորդ մարդն է հարցնում, թե ինձնից չէ, որ Վահան Մարտիրոսյանի թեմային չեմ անդրադառնամ: Ու չեմ էլ անդրադառնալու, որովհետեւ Ադրբեջանի ու Վ.Մ.-ի նպատակն էլ հենց դա է, որ մենք շատ անդրադառնանք, հայհոյենք ու դրանք հասնեն մինչեւ եվրոկառույցների ականջները: Ի դեպ, որպես լրագրող` երբեւէ չեմ էլ անդրադարձել նրան ու չեմ լուսաբանել նրա ասուլիսները: Բայց, եղածից իսկապես պետք է դասեր քաղել`
1. Այն ժամանակ, երբ Ադրբեջանին ծախված Վահանը ԿԳ նախարարի հետ ասուլիս էր տալիս, ինչո՞ւ մեր փորձագետները չէին ասում, որ նա հոգեկան հիվանդ է կամ իրենից ոչ մի լուրջ նախաձեռնություն չի ներկայացնում ու, հանկարծ, հիմա են խոսում այդ մասին:
2. Ասուլիսի ժամանակ Վ.Մ.-ն մի քանի անգամ շեշտում է, որ պաշտպանության նախարարությունում` սպայական կազմում, լավ ընկերներ ունի: Կարծում եմ` սա շատ լուրջ մտահոգության տեղիք պետք է տա:
3. Ինչո՞ւ են համապատասխան կառույցները սպասել մինչեւ նա հասնի Ադրբեջան, ասուլիս տա, նոր հասկանանք, որ դավաճան էր:
4. Որքան էլ, որ հաճելի չլինի Վ.Մ.-ի հայտարարությունները լսել Ադրբեջանից, բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում էլ կան մարդիկ, որոնք նույնպես նման կերպ են մտածում, ուստի` այստեղ էլ պիտի մտածենք:
5. Ի վերջո, այս մարդն իրենից ոչինչ չի ներկայացնում ու նրա դավաճանական քայլը ողբերգություն է իր ընտանիքի համար, կներեք, բայց ես ո՛չ կցավեմ, ո՛չ էլ կուրախանամ էս առթիվ:
Հ.Գ.- Հայհոյելով ավելի հայրենասեր չեք երեւա` երեխայի աչքերի մեջ նայեք ընդամենը....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sarafyan.hrant/posts/926200837453549?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել