Մի քանի օր առաջ, երբ մի հունգարացի լիրբ գետնին տապալեց փախստական երեխային`Հայաստանի արևմտաատյաց հանրությունը սկսեց գոռալ, թե բա էս չի Եվրոպան։ Հիմա ոնց չասես`հարգելիներս երրորդ սորտի երկրից գրեթե ոչնչով չտարբերվող Հունգարիայով ու առավել ևս մի անտակտով պետք չի գնահատել Եվրոպային։ Կոնկրետ էս հարցում Եվրոպան իմ համար Իսպանիան է, որի ֆուտբոլային ակումբներից մեկը աշխատանք է տվել այդ նույն փախստականին։ Եվրոպան ոչ թե էն հունգարացի լիրբն է, այլ պորտուգալացի Ռոնալդուն, որը ոչ թե ոտք է քցում փախստական երեխային, այլ այդ երեխայի ձեռքն է ամուր բռնում ու մարզադաշտ դուրս գալիս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել