Araratnews.am-ը գրում է.
Ամերիկյան Յուտա նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 20-ի: 6-ամյա տղայի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ, հաղորդում է ТАСС-ը:
Զայոն ազգային պարկում խեղդվել են Կալիֆոռնիա և Նևադա նահանգներից 7 զբոսաշրջիկներ. բոլորը` մոտ 50 տարեկան:
Հիլդեյլ քաղաքում 12 մարդ է զոհվել.բոլորը կանայք ու երեխաներ են, որոնցից ամենափոքրը 4 տարեկան է : Նրանք 2 ավտոմեքենաների մեջ են եղել, ջրհեղեղի հզոր հոսանքը ջրասույզ է արել այդ ավտոմեքենաները: 16 մարդուց 3 երեխաներ են միայն փրկվել, մեկի ճակատագիրն անհայտ է:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/yuta-nahangum-jrhegheghi-hetevankhov-zoheri-thiveh-hasel-e-20-i/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել