Բազմիցս եմ ասել՝ օլիգարխիայի իշխանության և ընդդիմության տարբերությունն ինձ համար արժեքային համակարգ ունենալու կամ չունենալու մեջ է. առաջինի հատկանիշներն են օրինավորության և արդարության նկատմամբ հարգանքը, հանդուրժողականությունը դիմացինի նկատմամբ, պատկառանքը գիտելիքի և խելքի առումով և այլ և այլն... Սակայն «եթե ես չեմ ատում Սերժին, ուրեմն սիրում եմ նրան», եթե ես մտածում եմ ոչ այնպես, ինչպես ընդդիմության 99 տոկոսը, ունենալով սեփական կարծիքը և այն արտահայտելու համարձակությունը (որովհետև ես միտք չունեմ «ճամբարափոխ» լինելու), ուրեմն ես «տխմար եմ և կամ քարոզիչ»... Եթե սա է այսօրվա ընդդիմության «դեմքը», ապա ես չեմ հասկանում, թե ինչու պիտի ինքն իրեն իրավունք վերապահի, որ կոչված է փոխարինելու օլիգարխիայի իշխանությանը... Ի վերջո, ի՞նչ տարբերություն նրա և գործողի միջև, և ի՞նչ երաշխիք, որ փոխարինելով գործողին՝ նա ժամանակի ընթացքում ավելի վատը չի դառնա. հիշենք Վ.Այգեկցու առակը ծեր կնոջ և իշխանի մասին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել