Շատ ճիշտ և տեղին է ասված:
Իմ վճարած հարկերից ոչ մի կոպեկ Չպետք է հասնի ծառայությունից խուսափող Եհովայի վկաներին, այն էլ այն դեպքում, երբ երկիրՍ պաշտպանող զինվորականների ընտանիքները ստիպված են վարձով ապրել, և երկրիՍ համար կյանքը զոհած կամ հաշմանդամ դառած հերոսների ընտանիքները ստիպված են օրվա հացի խնդիր լուծել...
Կից ներկայացնում ենք Արթուր Եղիազարյանի գրառումը`
Եթե Հայաստանը (ի դեմս ՀՀ Կառավարության) զինվորական ծառայության ճանապարհով երկիր-պետությունը պաշտպանելուց խուսափող Եհովայի վկային հենց իր քաղաքացիական պարտքը կատարելուց հրաժարվելու համար պետք է 3 տան գումար տուգանք վճարի, ուրեմն առնվազն մեկ տուն պետք է նվիրի իմ վարձով ապրող ընտանիքին, որտեղ երբեք ոչ ոք չի հրաժարվել զինվորական ծառայությունից, և ներկայումս զինվորական իրենց պարտքն են կատարում ընտանիքի միանգամից երեք անդամ: