մի քանի արտահայտությունների «հետքերով» )))
Գլամուր- glamour...
Անգլերեն glamour բառն առաջացել է միջնադարում՝ որպես տարբերակ grammas-ին (փոխ է առնվել ֆրանսերենից)... Իր սկզբնական նշանակությամբ «գլամուր» բառը եղել է վհուկների ակկուլտային, կախարդական, հմայական խոսք, նզովական բանաձև, որը կոչված էր որևէ մեկի ուշադրությունը ինչ-որ բանի վրա հրավիրելու և ստիպելու հավատալ... Հարկադրանք՝ իրերին այլ կերպ նայելու, ընկալելու, հավատալու... 19-րդ դարի վերջին բառի նշանակությունը փոխվում է... Այս տերմինը սկսում են կիրառել սովորական առարկաների և ոսկերչական իրերի նկատմամբ՝ նրանց արտաքին տեսքին ուշադրություն հրավիրելու համար:
Ժամանակակից գործածության մեջ «գլամուր» բառը հաճախ շփոթում են կամ նույնացնում ոճի և գեղեցկության հետ: «Գլամուր» բառը Ռուսաստանում սկսել են գործածել 1990թ., իսկ Հայաստանում ...)) երևի 2000 թվից... Բառը նորաձևության և շքեղ ապրելակերպի հավաքական նշանակություն է ստացել հիմա... Ահա այսպիսի նշանակություն՝
գլամուր-շքեղ, շարմ, փայլ, հմայք, դյութանք...
**********
«Գեղեցկությունը կփրկի աշխարհը»:
Այս արտահայտությունը մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ արտասանած կլինի..
Իսկ գիտե՞ք, թե ո՞վ է հեղինակը... Ֆ.Մ. Դոստոևսկին է... «Идиот-Ապուշը» վեպից է...
Նշանակությո՞ւնը... Հեղինակին անհանգստացնում էր մարդու ճակատագիրը այս կատաղի, անհոգի աշխարհում և համոզված էր, որ աշխարհն ունի փրկության կարիք...
Ահա, իսկական հանելուկ - գլուխկոտրուկ է այս արտահայտությունը ... և բառացիորեն կարելի է հասկանալ... Կյանքն իր բոլոր գեղեցիկ ու առողջ դրսևորումններով գեղեցիկ է... Իսկ տգեղ այլանդակություն է միայն ցավը, հիվանդությունը, մահը... և...
Ճշմարիտ գեղեցկությունը թերևս հարմոնիան է՝ ներդաշնակությունը, որի վրա է հիմնվում տիեզերական հավասարակշռությունը, իսկ գլխավոր հարմոնիան հոգեկան հարմարավետությունն ու ներքին հավասարակշռված վիճակն է...
Ամեն մեկը հասկանում և գնահատում է գեղեցիկը իր անձնական ընկալման, զգացողության միջոցով...
Մի խոսքով, անվերջ կարելի է ծավալվել այս արտահայտության շուրջ :))
Իսկ կփրկի՞...
Եվ ի՞նչ է գեղեցկությունը: Ինչո՞ւ են նրան աստվածացնում մարդիկ... Որո՞նք են նրա թույլ և ուժեղ կողմերը... Ընդունա՞կ է գեղեցկությունը վերափոխել մարդուն ու փրկել նրան, թե՞ գեղեցկությունն ավելի շատ ունի պաշտպանության կարիք...
***********
«Ամեն նոր լավ մոռացված հինն է...»: ))))
Այս արտահայտությունն իբր արել է Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետի դերձակուհին, երբ մի փոքր նորացրել է թագուհու հին զգեստն ու առաջարկել նրան... Թագուհին սիրով ընդունել է այն, իսկ դերձակուհին ասել է վերոհիշյալ խոսքերը:
Իրականում այս արտահայտության հեղինակն է ֆրանսիացի գրականագետ Ժակ Պեշեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: