Երեկ ադրբեջանական մամուլը տեղեկություն տարածեց, թե ինչ-որ Վահան Մարտիրոսյան, ում անունը ՀՀ-ում գիտեն հատուկենտ մարդիկ, Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել: Առաջին հայացքից թվում էր, թե ադրբեջանական սովորական քարոզչական կեղծարարության հետ գործ ունենք, սակայն այսօր արդեն Վահան Մարտիրոսյանն ասուլիս տվեց ադրբեջանական լրատվամիջոցներին:
Բացառված չէ, որ Վահանը գայթակղվել է ադրբեջանական խավիարի համից և ընկել թակարդը: Չէ՞ որ բոլորս էլ լավ գիտենք` ինչ է Ադրբեջանն իրենից ներկայացնում:
Պարզվում է նաև, որ «ուրացյալ» Վահան «Վշտունին» իր հետ Ադրբեջան է տարել ոչ միայն իր կնոջը, այլ մանկահասակ երեխային: Իրեն ու կնոջը որ մատաղ է անում ազերի արյունարբուներին, այնքան էլ ցավալի չէ, բայց որ գրկի երեխային է հետը տարել, արդեն «ոճրագործություն» է: Բացի այս հանգամանքից՝ կարիք չկա ուշադրություն դարձնել Վահանին, ենթադրենք՝ մի շիզոֆրենիկ երկրից պակասեց, հետո ի՞նչ:
Հնարավոր է՝ մի օր էլ լսենք, որ Վահանն արժանացել է սահմանամերձ համայնքներից մեկի այն հայ գերու ճակատագրին, որին ադրբեջանցիները մի օր էլ չկարողացան պահել գերու կարգավիճակում:
Հ.Գ. Գազանը մնում է գազան, երբ հատկապես իր ձեռքն է ընկնում համեղ պատառ: