Խոյ
Օրվա առաջին կեսին փորձեք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Նշանի շատ ներկայացուցիչների համար այս ժամանակահատվածը կարող է բարդ լինել, բայց նաև շատ օգտակար՝ արժեքավոր փորձ և գիտելիքներ ձեռք բերելու տեսանկյունից: Հնարավոր է հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին նեղացրել են ձեզ, ստիպել են տառապել: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, սակայն եթե առավել զգուշավոր լինեք, ապա լուրջ դժվարություններ չեն ծագի: Հնարավոր են փոքր վնասվածքներ: Առողջական լուրջ խնդիրներ չեք ունենա:
Ցուլ
Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Այս ժամանակահատվածում կարող եք թույլ տալ սխալներ, որոնց շտկումը հետագայում շատ ջանքեր կպահանջի: Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում, եթե հուսալի աջակիցներ ունեք, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Որոշ ժամանակ անց ուժերը կվերականգնվեն և ձեզ ավելի լավ կզգաք:
Երկվորյակ
Հաճելի և արդյունավետ օր է սպասվում: Եթե աշխատելու մեծ ցանկություն ունեք, ապա անմիջապես գործի անցեք, այսօր կարող եք շատ բան հասցնել: Ձեր կայացրած ոչ ստանդարտ որոշումները ճիշտ են: Փորձեք հետևել ձեր ներքին ձայնի հուշումներին, անգամ եթե ստիպված լինեք ծայրահեղ քայլերի դիմել, իրադարձությունների հետագա զարգացումը կապացուցի, որ ճիշտ եք գործել: Զգացմունքային դաշտը կայուն է: Լավ տրամադրություն կունենաք: Հրաշալի օր է մտերիմներին անակնկալներ մատուցելու համար: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ընտրությոն հարցում չեք սխալվի:
Խեցգետին
Փորձում եք լողալ հոսանքի ուղղությամբ, սակայն, հիշե՛ք, որ այն ձեզ կարող է անսպասելի տեղեր հասցնել: Դժգոհելու առիթ չեք ունենա, քանզի օրը բավականին հետաքրքիր կդասավորվի, և դա հենց այն է, ինչ ձեզ պետք է: Այսօր առավել ցայտուն կդրսևորեք բնավորության այն կողմերը, որոնց վրա սովորաբար աշխատում եք ուշադրություն չգրավել: Այդ իսկ պատճառով շրջապատի մարդիկ հնարավոր է փոխեն ձեր մասին ունեցած իրենց կարծիքը: Չեն բացառվում սիրային հարաբերությունները, որոնք շատ հետաքրքիր ու անսովոր զարգացում կունենան:
Առյուծ
Այսօր գործնական ոլորտում հնարավոր են որոշ տհաճ հայտնագործություններ: Կպարզվի, որ ձեր գործերն այնքան էլ կարգին չեն, որքան թվում է, և ծրագրերում մի շարք փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաջողության հասնել: Այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ումից անախորժություններից բացի ոչինչ չեք ակնկալել: Օրվա առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հնարավոր է սիրո խոստովանություն կամ առանձնակի ուշադրություն ձեզ համար ոչ համակրելի անձանց կողմից: Եվ եթե չստացվի նորրբ ձևով հասկացնել, որ անտարբեր եք, ապա կարող եք լուրջ հակառակորդներ ձեռք բերել:
Կույս
Այսօր ռիսկի դիմել չարժե: Որքան էլ մեծ է գլխապտույտ արկածներին, էքստրեմալ զվարճանքներին տրվելու գայթակղությունը, փորձեք զերծ մնալ այդ ամենից, զբաղվեք, թեկուզ ոչ այնքան հետաքրքիր, սակայն անվտանգ գործերով: Ուղևորությունների մեկնեք մինչ մութն ընկնելը: Այսօր մի քանի ժամից ավել ղեկի մոտ լինել խորհուրդ չի տրվում: Խուսափեք անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել, առավել ևս որևէ մեկի հետ քննարկել այդ ամենը: Ամենայն հավանականությամբ շատ շուտով կփոխեք ձեր կարծիքը, իսկ ավելորդ անկեղծության պատճառով կարող եք անհարմար և անհեթեթ իրավիճակում հայտնվել:
Կշեռք
Այսօր կարող եք անսովոր վարքագիծ դրսևորել: Հավատացեք, այդ կերպ կկարողանաք լուրջ հաջողությունների հասնել: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի, սակայն ոչ հեռանկարային ծանոթություններ: Նոր սկսած հարաբերությունները դժվար թե լուրջ զարգացում ստանան: Երեկոյան չարժե անիմաստ թափառել առևտրի կենտրոններում, առավել ևս, եթե գնումներ կատարելու նպատակ չունեք: Այսօր հակված եք անիմաստ գումարներ վատնել այնպիսի իրերի վրա, որոնք ձեզ բոլորովին պետք չեն:
Կարիճ
Օրվա առաջին կեսն այնքան էլ արդյունավետ չէ, հետևաբար առավոտյան կարող եք քնել որքան ուզում եք: Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին հնարավոր են մի շարք հետաքրքիր իրադարձություններ: Կհանդիպեք մարդկանց, ովքեր մեծ արժեք ունեն ձեզ համար: Նրանց հետ հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Երեկոյան սպասվում են հաճելի, ռոմանտիկ անակնկալներ: Հնարավորություն կունենաք սիրելիի հետ զրուցել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է, նաև վերջին ժամանակներս ծագած խնդիրներին լուծումներ գտնել:
Աղեղնավոր
Օրվա առաջին կեսին ոչինչ մի ձեռնարկեք: Հնարավորության դեպքում, հետաձգեք բոլոր բարդ գործերը: Միևնույն է՝ կենտրոնանալ չի ստացվի, իսկ վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հետագայում կկարողանաք լրացնել բացթողումները, կհաղթահարեք ընթացիկ հարցերը, գլուխ կհանեք բոլոր բարդ խնդիրներից: Կենսունակությունը բարձր է: Օրվա երկրորդ կեսը հարմար է սպորտով զբաղվելու, նաև ակտիվ հանգստի համար: Ռոմանտիկ ճանապարհորդությունները հաճելի կանցնեն և ձանձրալի չեն թվա:
Այծեղջյուր
Օրվա առաջին կեսը հարմար է գնումներ կատարելու, գործարքներ կնքելու համար: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է և հետագայում չեք զղջա: Կարող եք որոշումներ կայացնել աշխատանքին վերաբերող մի շարք հարցերում, քննարկել գործունեության ոլորտը փոխելու հնարավորությունները: Օրվա երկրորդ կեսին անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց լիարժեք երջանիկ կզգան: Հրաշալի ժամանակահատված է թե՛ ժամադրությունների և թե՛ ռոմանտիկ ծանոթությունների համար:
Ջրհոս
Թեև օրվա ընթացքում նշանակալի իրադարձություններ, լուրջ փոփոխություններ չեն լինի, այնուամենայնիվ, հաճելի պահեր կստեղծվեն: Չեք կորցնի լավատեսությունը, ուրախանալու համար նորանոր առիթներ կգտնեք: Այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, բարեբախտաբար, ընտրության հնարավորություն կունենաք: Ինքներդ կորոշեք, թե ում հետ արժե շփվել, իսկ ում հետ՝ ոչ: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, անգամ օրվա վերջում հոգնածություն չեք զգա: Այսօր կարող եք ձեռնարկել ցանկացած գործ, անհաղթահարելի դժվարություններ չեն ծագի:
Ձկներ
Բարեհաջող օր է անձնական հարաբերություններին վերաբերող հարցեր պարզաբանելու համար: Կարող եք լուծել ոչ միայն սիրային խնդիրներն, այլ նաև ընտանեկան: Այսօր կես խոսքից հասկանում եք մարդկանց, կանխատեսում նրանց քայլերը: Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Նշանի շատ ներկայացուցիչներ առիթ կունենան զբաղվելու չափազանց հետաքրքիր և հեռանկարային գործերով: Ֆինանսական տեսանկյունից գործերն այնքան էլ լավ չեն: Դժվար թե հաջողվի ճիշտ որոշումներ կայացնել: Բարեբախտաբար ձեր կողքին կան մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Վերջիններս կօգնեն ձեզ կողմնորոշվել և խուսափել սխալներից: