Image result for գործարանԱրտոնություն տեղական արտադրության համար կատարվող ներդրումային ծրագրերին

Կառավարության որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից: Ակնկալվում է, որ այս արտոնությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել