Image result for հէց

ՀԷՑ-ի վաճառի վերաբերյալ տեղեկությունները երկար ժամանակ է, ինչ շրջանառվում են մամուլում, սակայն «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը հերքում էր վաճառքի մասին տեղեկությունները: Սակայն արդեն այսօր հայտնի դարձավ, որ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է Հայաստանի կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին: Ավելին՝ ՀԷՑ-ի գնորդի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա:

Գաղտնիք չէ, որ ՀԷՑ-ի վաճառքի հիմնական պատճառն այն էր, որ ընկերությունը մի քանի տարի անընդմեջ ոչ արդյունավետ կառավարման, անկազմակերպ գործելակերպի ու շռայլությունների պատճառով իր հետագա գործունեությունը դարձել է աննպատակահարմար, և ՀԷՑ-ն էներգետիկ ոլորտում այդպես էլ չարդարացրեց իրեն: Ավելին՝ ՀԷՑ-ի էներգետիկ ոլորտում տարվող քաղաքականության պատճառով մի քանի օր փակվեց Բաղրամյան պողոտան, և ժողովրդական հուզումներ առաջացան:
Որոշ առումով կարելի է ՀԷՑ-ի վաճառքը համարել դրական, քանի որ ոլորտը ճգնաժամային իրավիճակի հասցրած ընկերությունը հեռանում է: Մյուս կողմից ՀԷՑ-ի օտարումը հնարավորություն կտա հաշվի առնել, ուղղել նախորդների թույլ տված սխալները:

Ոլորտի պատասխանատուները պնդում են, որ զբաղված են ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ հայտի մանրամասն ուսումնասիրմամբ: Քանի որ ՀԷՑ-ը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ապա կարևոր է, որ կառավարությունն այս հարցին առավել զգոնությամբ մոտենա: Անհրաժեշտ է, որ կառավարությունը ՀԷՑ-ի օտարման գործում լուրջ ուսումնասիրության արդյունքում պարզի, թե ինչ մենեջմենթ ունի գնորդ ընկերությունը, և որքանով է հաջողվում իրականացնել արդյունավետ կառավարում:

ՀԷՑ-ի սեփականատեր ընկերության հեռանալը դեռևս հարցի լուծում չէ, պետք է ուղղել այդ ընկերության սխալները և ճիշտ ուղով ընթանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել