Հաջորդ տարվա «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու է գերմանաբնակ երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով հայաստանյան հանդիսատեսին հայտնի դարձավ «Հայ Սուպերսթար» նախագծից։
 
Ըստ BlogNews-ի աղբյուրների՝ Իվետայի թեկնածությունն արդեն հաստատվել է Հ1-ում, ու շուտով կհայտարարվի այդ մասին։
 
Մեր կողմից ավելացնենք, որ Իվետայի գնալը շատ լավ որոշում է, որովհետև նրա արտաքին և ձայնային տվյալները չեն զիջում իրար։ Իվետան նաև փորձ ունի միջազգային բեմերում երգելու, ինչն այս հարցում մեծ պլյուս է։ Հաջողություն մաղթենք Իվետային ու հուսանք, որ մյուս տարի մեծ հաջողություն ենք գրանցելու։
 
 
Ծնվել է 1986թ. հոկտեմբերի 14-ին, Երևանում։ 1992թ. տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ստացել է միջնակարգ և բարձրագույն կրթություն։ 1998-2006թթ. անգլերեն լեզու և նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում։ 2009թ. վերադարձել է Երևան և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին։ 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» նախագծին և զբաղեցրել 5-րդ տեղը։ Նույն թվականին Մոսկվայի «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ 2011թ. նկարահանել է 2 տեսահոլովակ։ Գրում է անգլերեն և գերմաներեն լեզուներով երգեր, աշխատում է գերմանացի պրոդյուսերների հետ։ Զուգահեռ ներկայանում է հաուս-էլեկտրո ոճի մեջ, որի շրջանակներում համագործակցել է դիջեյներ Սերժոյի և Լազարոյի հետ։ 2011թ. Գերմանիայում մասնակցել է «Համբուրգի ձայն» երաժշտական մրցույթին և զբաղեցրել 3-րդ տեղը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել