«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.
«Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու համար հուլիսի 27-ից կալանավորված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը հնարավոր է երկարաձգվի:
Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանի խոսքով՝ նախաքննական մարմինն այսօր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանքի ժամկետը երկարաձգելու համար: Նիստի օրը դեռ հայտնի չէ:
Նշենք, որ տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել