-Պարոն վարչապետ, աշնանային նստաշրջանը, որն իրավամբ պետք է իշխող կուսակցության համար «ալֆա և օմեգայի» վերածվեր` սահմանադրական բարեփոխումների մեկնարկի կարևորության իմաստով, այնուհանդերձ, կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի անդրանիկ նիստի պրիամբուլայում դուք կրկին լրագրողների հարցերին պատասխանեցիք ոչ թե հավուր պատշաճի, այլ խորհրդարանի նախամուտքում, այն է` դալանի տակ, միմյանց վրա խռնված լրագրողական տարափի ներքո:
ա) Լրագրողական համքարության հետ այդպես (դալանի տակ) շփվելն այլևս ձեր և ձեր թիմի համար վերածվում է ոչ միայն ԳՄ նիստերին ուղեկցող մշակույթի, այլև խորհրդարան ձեր մուտքի անբաժան մասի ու «նեխարոշիյ տոնի», ինչը հաստատ ձեր օգտին չէ:
բ) Երկիրը փաստացի անցնում է վարչապետական կառավարման, Դուք էլ կարծիք եք հայտնել, որ պաշտոնավարումը շարունակելու ցանկություն և հավակնություն ունեք:
Ցիվի՞լ է, արդյոք, նման մոտեցումը, երբ կարելի էր մինիմում խորհրդարանի միջանցքում պատասխանել լրագրողների` թեկուզ սահմանափակ թվով հարցերի, որին բոլորս կմասնակցեինք, ու չէին լինի հավասարներ հավասարների մեջ` արևի ու դալանի տակ` վերածվելով «հարազատ» լրատվամիջոցներին ասված հանպատրաստի մտքերի:
Մաքսիմում ժամանակին նույն խորհրդարանին խորհուրդ էինք տվել պստիկ ամբիոն ունենալ չորեքշաբթիների համար, սիրով անսացել էին այդ հորդորին, ու դուք էլ, հանց մնացած վարչապետները, կկանգնեիք այդ թափանցիկ ամբիոնի մոտ, հանց քաղաքավարի, ցիվիլ, լրագրողական համքարությանը հարգող պերսոն, կարտաբերեիք ձեր անհրաժեշտ մտքերը...
Հ.Գ. Ես, ի դեպ. որևէ հարց չունեի այսօր՝ ձեզ ուղղված: Պարզապես ցանկանում էի տեսնել` ջայլամի՞ կոշիկներով եք Դուք եկել նիստի, թե՞ ոչ.... Լրագրողների խռնված վիճակը թույլ չտվեց տեսնել:
Ի դեպ, նեղանալ պետք չէ, ջայլամի կաշին ամենաէժան կաշիներից է տնտեսական կոլապսի մեջ հայտնված Հայաստանում։
Լավ, կարելի էր և «դալանի» ձևաչափի հանգույն նաև հարցնել.
-Ճի՞շտ է, որ Գոքորի «կալբասի» ցեխի սննդից են թունավորվել Արտաշատում այդքան երեխաները....