Այսօր հանդիպում ունեցա ԵՄ-Հարավային Կովկաս պատվիրակության անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր Տրայան Ունգուրանուի հետ, ով շատ լավ հասկանում է իրավիճակը տարածաշրջանում և մեր երկրի լավ բարեկամն է: Զարմացավ` իմանալով, թե որքան սիրիացի փախստական է ընդունել փոքրիկ Հայաստանը, երբ ԵՄ գլխացավանքը դեռ շատ երկար կմնա փախստականներին ընդունելու վերաբերյալ Եվրոպայի մասնատվածությունը: Զրուցեցինք նաև Հայաստանից ստացած իր վառ տպավորությունների մասին:
Բայց հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցիները միլիոններ են ծախսում Եվրոպայում «բարեկամներ» ունենալու համար, որոնք ունենք առանց ջանք գործադրելու, քանի որ մեր մշակույթին, պատմությանն ու ներկա բարեփոխումներին քաջածանոթ գործիչները հեշտությամբ են դառնում հայամետ՝ հասկանալով, որ մշակութային առումով մենք շատ ավելի մոտ ենք Եվրոպային, քան կարող էին մտածել: Մենք պիտի օգտվենք դրանից: Մենք խավիարի բեռնատարներ չունենք այլ ոճի գործիչների համար, որոնք ոչ թե մեր խնդիրն են, այլ քաղաքակիրթ Եվրոպայի, որտեղ դեռ կան շատ «հեշտ համոզվող» պաշտոնյաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել