Չեմ հասկանում՝ ինչքա՞ն դժվար է հասկանալ միջազգային հարաբերությունները: Շատ պարզ բան է: Ռուսաստանի ողջ քաղաքական էությունը, նրա գոյության իմաստը եղել և մնում է հակաարևմտականությունը: Այդ հարցում նրան դաշնակիցներ են պետք: Հայաստանը չի կարող այդ դերը ստանձնել՝ ոչ այնքան այն պատճառով, որ էությամբ հակաարևմտյան չէ (ի վերջո Հայաստանը հարյուրամյակներ եղել է Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների հետ նույն հոլովույթի մեջ), այլ առաջին հերթին, որ փոքր է և՛ տարածքով, և՛ բնակչությամբ: Ուստի, Ռուսաստանի միակ դաշնակիցը հակաարևմտյան պայքարում իսլամական աշխարհն է, մասնավորաբար թյուրքական աշխարհը: Ռուսատանի այդ դիրքորոշումը բնավ պայմանավորված չէ Հայաստանի դիրքորոշմամբ: Մենք կարող ենք լինել աշխարհում ամենառուսամետ երկիրը, ինչպես հիմա ենք, բայց Ռուսաստանը դրանից մեր դաշնակիցը չի դառնա: Այդքան դժվա՞ր է հասկանալ այդ պարզ ճշմարտությունը և նայել իրականության աչքերին: Միայն 20-րդ դարում երեք անգամ այդպես է եղել: Տեսնես քանի՞ անգամից ենք ունակ հասկանալու պարզագույն բաները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/802289873202814?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել