|
Տեղեկատվական անվտանգության փորձագետ
|
Շատ-շատ-շատ սխալ է աշխատում ՊՆ-ն կամ նա, ով որ պատասխանատու է գերիների թեմայով: Երեխայի տրամաբանություն է` գերիներին պետք է թագավորավայել պահել ու հանձնել երրորդ երկիր, որ խրախուսվի դասալքությունը, ինչպես որ հաճախ արվել է Արցախի պատերազմի ընթացքում: Հատկապես կամավոր հանձնվողներին:
Բացի այդ` մենք Ադրբեջանում ունենք տասնյակ գերիներ, անկախ նրանից, թե խոստովանում է Ադրբեջանն այդ մասին, թե ոչ, բա ինչո՞ւ չեն հասնում նրան, որ փոխանակում լինի: Թե՞ ականջները կախած հանձնելն ավելի հեշտ է, իսկ բանակցելն ու մերոնց հետ բերելը` դժվար:
Իսկ եթե էսպես են անում, որովհետև միջազգային կազմակերպությունները... տրամ տրամ...ավելի վատ մեզ համար: Եթե էդ նույն միջազգայիններին Ադրբեջանը չի ենթարկվում ու մեր գերիներին խոսշտանգված է վերադարձնում կամ չի վերադարձնում, իսկ մենք ենթարկվում ենք, դե իշխանությունը հանձնեք միջազգայիններին ու գնացեք ձեր գործերով էլի:
Կից նյութն`այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: