Էսօր համացանցը ողողված էր Շիմոն Պերեսի` Կիևում հնչեցրած մտքերով: Բայց համացանցը համարյա թե չի անդրադառնում այն մտքերին, որոնք Շիմոն Պերեսը չի արտաբերի երբեք:
Նա հպարտությամբ խոսում էր էն բանի մասին, որ երբ իրենք եկան Իսրայել, էնտեղ ոչինչ չկար: Բայց Շիմոն Պերեսը չի ասում, թե ընդհանրապես իրենք ի՞նչ գործ ունեին Պաղեստինում:
Շիմոն Պերեսը հպարտությամբ խոսում է իրենց զարգացրած գյուղատնտեսության մասին, բայց լռում է էն ընտանիքների մասին, որոնք ի՞նչ գյուղատնտեսություն, տնից զրկվեցին ու տեղավորվեցին Գազայում, իսկ այդտեղ էլ ամենօրյա հրթիռակոծությունների հետևանքով «Սուրբ երկրում» դժոխք է ստեղծել:
Շիմոն Պերեսը չի պատասխանի էն հարցին, թե իրենք, լինելով ցեղասպանված ժողովուրդ, ցեղասպանությունները երբեք չկրկնելու ջատագով, ինչպես էին ուզում Նյուրնբերգի, Համբուգի, Բեռլինի, Մյունխենի խմելու ջուրը թունավորելով՝ նոր ցեղասպանություն իրագործել:
Շիմոն Պերեսը չի պատասխանի էն հարցին, թե ոնց ա եղել, որ երկու անգամ վարչապետ ա դարձել էն դեպքում, երբ իր կուսակցությունն այդ երկու անգամն էլ չի հաղթել խորհրդարանական ընտրություններում:
Շիմոն Պերեսը չի Պատասխանի էն հարցին, թե ինչ խաղաղություն հաստատելու համար ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակ:
Սենց բաներ: Ծերուկն անտանելի է դարձել:
Հ.Գ. Բոլոր էն կառույցները, որոնք այս կամ այն կերպ խոչնդուտում են Իսրայելի շահերին, համարվում են ահաբեկչական: Լինի դա Համասը, Հեզբոլլահը, թե ԵՊՀ-ի ուսխորհուրդը: