Galatv.am-ը գրում է.
Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովի եւ այլ անձանց դեմ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող խմբի անդամներից առգրավել են զենք եւ զինամթերք, տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 4 ական, 67 նռնակ, 4 նռնականետ, 3 ինքնաձիգ եւ այլ զինատեսակներ: Իրավապահները հայտնաբերել են նաեւ «բուտորֆանոլ» տեսակի թմրանյութի սրվակներ:
Ավելի վաղ, ՈւԱԾ-ից հայտնել էին, որ հանցախումբ է բացահայտվել, որը նախապատրաստվել է մի շարք բարձրաստիճան ոստիկանների, գործարարների եւ պատգամավորի սպանությունների:
Արսեն Ավակովի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է պարեկային ոստիկանության հատուկ նշանակության «Սլոբոժանշչինա» գումարտակի հրամանատար Անդրեյ Յանգոլենկոն:
«Սա արդեն իմ նկատմամբ 6-րդ կամ 7-րդ մահափորձն է ՆԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո»,-հայտնել է Ավակովը: