Լրիվ ցիրկ դարձավ։ Արդարադատության նորանշանակ նախարարը հիմա էլ ասում է, թե հագուկապի համար չի ազատել գեղեցիկ օգնականին, մամուլը սուտ է գրել, օգնականն ինքն է դիմում գրել, ազատվել... Ստացվում է՝ երկու օր է՝ մամուլը հերյուրանք է տարածում, ու այդ ընթացքում ոչ նախարարը, ոչ էլ օգնականը ժամանակին չեն հերքում գրվածը, ու էլի մամուլն է մեղավոր։ Նախարարի կողմից Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումն էլ ներկայացվեց «իր դիմումի համաձայն» ձևակերպումով։ Ավելի խելոք չէր լինի՞, որ հենց ամենասկզբից ասեր, որ ինքն իր հետ նախարարություն է տանում իր աշխատաոճին քաջածանոթ օգնականներ, քան թե անհամոզիչ կռուտիտը։ Ի վերջո, հիմա էլ ստացվում է, որ մարդը մեկ ժամ ֆիզիկապես ներկա գտնվելով նոր նախարարի տարածքում՝ անհապաղ որոշել է ազատման դիմում գրել, ինչը նույնպես Արփինեի օգտին չէ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/388177238054448
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել