Բոլորիս համար զարմանալի չէր և նույնիսկ սպասելի էր, որ երեկ պիտի շատ սակավամարդ լիներ Բաղրամյան պողոտան: Իսկ ինչո՞ւ էր սակավամարդ, ի՞նչն էր պատճառը, որի պատասխանը չեն գտնում կազմակերպիչները: Փորձեմ թվել մի քանիսը.
1. Տղերք ջան, ամենասխալ համոզմունքն այն էր, որ մտածում էիք՝ դուք եք առաջնորդել ժողովրդին: Ոչ, իրականում ժողովուրդն էր առաջնորդում և թիկունք կանգնում ձեզ:
2. Տեսնելով ձեր կերպարները, ձեր պարզությունը՝ ամբողջ սերուցքն եկավ, միացավ պայքարին, ես կասեի՝ Հայաստանի ինտիլիգենցիան գիտնականներից, չապականված քաղաքական գործիչներից, հարգված քահանաներից սկսած՝ մինչև սիրված երգիչներ դերասաններ ու մշակութային այլ գործիչներ: Նրանք ակամայից ստանձնեցին պայքարի խղճի դերը՝ չթողնելով ձեզ հայհոյել, խմել, անադեկվատ քայլեր անել և ստիպեցին բոլորին մաքուր պահել տարածքը, իսկ ոստիկաններին էլ իրենց հեղինակությամբ ու հարգանքով ստիպեցին լինել մաքսիմում հանդուրժող:
Ի՞նչ արեցիք դուք, ինչո՞ւ չկան ձեր կողքին այսօր:
1. Ըստ ձեզ՝ նորմալ քաղաքակիրթ մարդը նորմալ կընդունի՞ հրապարակում անվադող բերող, անիմաստ բռնոցի խաղացող, պրովակացիաներ անող, հայհոյող, միջնամատ տնկող ակտիվիստին: Ակտիվիստին, որը գողական понят-ով ոստիկանին անվանարկում է муср, մլիցա, ոստիկանության գնդապետին մատով «հլը արի ստե» է կանչում, սեպտեմբերի 1-ին մայկայով Բաղրամյանում վազում այս կողմ, վազում այն կողմ, դուրս գալիս բանուկ մաս անիմաստ մեքենաների ճանապարհ փակում:
2. Ինչո՞ւ եք մեղադրում անտարբերության մեջ, գուցե անտարբեր չեն, ուղղակի արդեն թքած ունեն, արհամարհել են, քաշվել մի կողմ, որովհետև ձեր քայլերով աշխատեցիք ավելի շատ դուր գալ մեծ զգացմունքային ամբոխին, լսել նրանց, քան լինել քաղաքակիրթ ու կշռադատված:
Մի խորհուրդ, տղերք, քայլ անելուց առաջ խորհրդակցեք նման մարդկանց հետ, հարցրեք նրանց կարծիքը, ոչ թե շարժվեք ամբոխի թելադրանքով ու միմիայն զգացմունքներով, անգրագետ ամբոխին ուղղորդելն ու արագ ցրելը շատ հեշտ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/897461960338158?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել