Araratnews.am-ը գրում է.
Ֆրանսիական դատարանը մեղավոր է ճանաչել մի տղամարդու որը երեքամյա որդուն մտցրել է լվացքի մեքենայի մեջ, հաղորդում է i24 News-ը:
36-ամյա Քրիստոֆ Շամպենուան դատապարտվել է 30 տարվա ազատազրկման` առանց առաջիկա 20 տարիներին պայմանական ազատման իրավունքի: Նրա 29-ամյա կինը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման` հանցակցության համար:
Երեքամյա երեխայի սպանությունը տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերին: Ընտանիքի ավագ դստեր խոսքով` նման կերպ հայրը որոշել է պատժել երեխային մանկապարտեզում կատարած արարքի համար:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/yerexayin-lvackhi-mekhenayum-spanelu-hamar-30-tarva-azatazrkum/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել