Երբ Մաքսիմ Սարգսյանը կոչ է անում հայտնի մարդկանց և քաղաքական ուժերին գալ Բաղրամյան ու միանալ ցույցին կամ էլ կենդանի պատ կազմել, մոռանո՞ւմ է, թե ինչ եղավ անցած անգամ:
Մասնավորապես, ուզում եմ մատնանշել, կներեք արտահայտությանս համար, բայց նախորդ անգամ ակցիայի վերջում սկսված անոռուգլուխ վիճակը, երբ մարդիկ իրենց համար անսպասելիորեն պարզեցին, որ արդեն ոչ թե «Ոչ թալանին»-ի բողոքի ցույցի մաս են կազմում, այլ Հիմնադիր խորհրդարանի, Ազատ դեմոկրատների ու կարմի մայկով անգրագետի պերսոնալ բենեֆիսի:
Հիմա որ նման կոչեր են արվում, պետք է ենթադրել, որ ինչ-որ հետևություններ արվել են, բայց ո՞ւր են այդ հետևությունները: Ցույցի հենց սկզբից պարզ դարձավ, որ ի սկզբանե որդեգրում են գործելաոճ, որը հատուկ էր այն ուժերին, որոնք բարեհաջող թոզմիշ արին նախորդ Բաղրամյանը: Այս պարագայում հարց է ծագում՝ մարդ եք կանչում, որ ի՞նչ անեք: Ինչո՞ւ պետք է մարդիկ գան ու վտանգեն իրենց՝ ձեր ավանտյուրային սպասարկելու համար: Չէ՞ որ դուք արդեն չեք էլ ձևացնում, թե նեյտրալ եք ու կոնկրետ հարցի կոնկրետ լուծմամբ եք շահագրգռված: