Այսօր ավարտվում է ՀՀ ԱԺ Պաշպանություն, անվտանգություն և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ճանաչողական այցը Բունդեսթագ: Շատ բան իմացանք, շատ բան ընկալելի դարձավ խորհրդարանական վերահսկողություն խնդիրներից ու հնարավորություններից: Հայաստանում ներայացվող բարեփոխումների փաթեթներում հաճախ ենք լսում, թե հեղինակները գերմանական մոդելն են ուսումնասիրել: Մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե ինչպես ենք տարիներ շարունակ այդ մոդելն ուսումնասիրել ու չնկատել այսօրինակ բարձր վերահսկողական հնարավորությունները, որ առկա է այստեղ՝ Գերմանիայում: Շատ կարևոր էր հասկանալ, թե ինչպես է Բունդեսթագը «սանձում» կառավառությանը՝ բյուջով: Մեզ մոտ դա դեռ չի էլ ընկալվում: Բայց սա այլ դաշտից է: Ուղղակի ասեմ, որ այստեղ գրվածն ու արվածն ապացուցում են, որ իրոք հիմնված են արժեքների ընկալման վրա, և դա հարգվում է գործողություններով:
Ասեմ, որ քննարկումները եղել են բաց ու անկաշկանդ, և առիթ է եղել Գերմանիայի բաձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնել Ղարաբաղյան հիմնահարցում ՀՀ դիրքորոշումները և խնդրի մի շարք յուրահատկությունները: 2016թ. Գերմանիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունը, և ուրախ եմ, որ ճիշտ ընկալումների համար մենք էլ մեր բաժինը ներդրեցինք:
Շնորհակալություն եմ հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակին՝ այցի կազմակերպմանն օժանդակության համար, նաև շնորհակալ եմ դեսպան Աշոտ Սմբատյանին՝ իսկապես հագեցած և արդյունավետ օրակարգի համար: Միշտ չէ, որ հաջողվում է իսկապես երկուսը մեկտեղել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154244557118378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել