Չզարմանաք, եթե Սերժ Սարգսյանի բթամիտ ծառաները շուտով ձեզ կոչ անեն չքաղաքականացնել նախագահական ընտրությունները:

Անմեղսունակության ինչպիսի պաշար հարկավոր է ունենալ դատապարտելու համար Մարտի 1-ի քաղաքականացումը, երբ 2008-ի իրադարձությունները Հայասատանի նորագույն պատմության ամենաքաղաքական էջերից են:

Տրամաբանության բոլոր սահմանները խախտվում են, երբ պատմության կամայական ներկայացումը դիտարկվում է որպես նորմալ երևույթ և ներկայացվում է ինչպես, այսպես կոչված, համալսարանական կոլեկտիվի (ՀՀԿ-ականներից կամ նրանց սպասարկուներից կազմված) սուբյեկտիվ տեսակետ:

Սա ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից կազմակերպված դավադրություն Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի նկատմամբ:

Հ.Գ Արմեն Աշոտյանին, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, սպառել է իր վաղեմության և պիտանելիության ժամկետները և, որ այսքան հավանում է պատմության վերջին դասագիքը խորհուրդ կտամ այդ դասագրքով հակահայկական քարոզն իրականացնել բացառապես սեփական ընտանիքի անդամների վրա և չփորձել պղծել մեր երեխաների ուղեղները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել