Ինչքան մեծանում եմ, էնքան ավելի եմ համոզվում, որ պիտի գնամ Հայաստանի մի հեռավոր գյուղ կամ ավան, տուն «գնեմ» (եթե տղա լինեի, հաստատ կկառուցեի), հիմնեմ մանկապարտեզ կամ դպրոց, որտեղ երեխեքին կփոխանցեմ իմ ունեցած-չունեցած մի քիչ տեխնիկական գիտելիքները ու կաշխատեմ ոչ թե ինչ-որ բարձրահարկում, այլ իմ սեղանկի կողքին՝ տանը, կունենամ փոքրիկ այգի, որտեղ մրգատու ձառեր կտնկեմ ու բանջարեղեն «կաճեցնեմ» ու մեր բնության հետ համահունչ կապրեմ մինչև․․․ Աստված գիտի՝ երբ։ Երբ նայում եմ մեր հին շինությունների, վանքերի ու բերդերի նկարները, մեր անտառների ու գետերի նկարները, մի տեսակ սիրտս տեղից դուրս ա թռնում, ուզում եմ գոռալ, բոլորին էստեղ բացատրել, որ էդ քանդված վանքերը, որոնց նկարներով երբեմն կիսվում եմ բոյովի հետ, դրանք մեր պատմության, իմ արմատների մի մասն են, ու դրանց ամեն քարի համար եթե ոչ արյուն, ապա շատ քրտինք ու եռանդ ա թափվել, ու ամեն քանդակի մեջ մի մեծ հոգի կա։ Բայց դե ու՞մ ա դա պետք․ ինձ։

Տեսնես Աստված կկամենա՞, որ ես իրականացնեմ էդ երազանքս, թե՞ իմանալով, որ չեմ դիմանա, կանխարգելում ա հիասթափությունս, որ գեղեցիկ երազանքներ ունենամ։

Էս անգամ էլ Ջդրդուզն էս մտքերն առաջացրեց։ – նկարը վերցված է dan-an բլոգից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել