Artsakh-Belgium_ MPsGalatv.am-ը գրում է.

Սեպտեմբերի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում Արցախի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության խոհրդարանականների միջեւ:

Ողջունելով բելգիական պատվիրակության անդամներին՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ Արցախում  բարձր են գնահատում օրինակելի արժեհամակարգ ունեցող երկրների պետական կառույցների, մասնավորապես, խորհրդարանականների հետ շփումներն ու հարաբերությունները: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, հաշվի առնելով միջազգային խորհրդարանական ձեւաչափով գործընթացներում ներգրավված չլինելու հանգամանքը, նման կապերն՝ ինստիտուտների կատարելագործման եւ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, կենսական անհրաժեշտություն են:

Բելգիական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ժուլի դե Գրոտը կարեւորել է իրենց այցն Արցախ՝ լիարժեք տեղեկություններ ստանալու եւ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հնարավոր տարբերակ գտնելու համատեքստում:

Այնուհետեւ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, որի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են Արցախում ժողովրդավարական գործընթացների, ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո անցկացվող բանակցությունների ընթացքի եւ մի շարք այլ հարցերի շուրջ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ունեցած դիրքորոշումներով:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը,  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները:

ԲԹ խորհրդարանական պատվիրակությանն Արցախում ուղեկցում է  Հայ դատի եվրոպական հանձնախմբի նախագահ Գասպար Կարամպետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել