«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.
«Սեպտեմբերի 12-ին «Չենք անցկացնելու» նախաձեռնության անդամները նախատեսել են «Ոչ»-ի ճակատի համաժողով անցկացնել, սակայն այդ հարցում հանդիպել են մի շարք խնդիրների:
Երևանյան հյուրանոցները հրաժարվել են դահլիճ տրամադրել նրանց: Այդ մասին պատմեց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, հյուրանոցների մի մասը միանգամից է հրաժարվել դահլիճ տրամադրել, ասելով, որ ազատ դահլիճ չունեն, մյուս մասը համաձայնվելուց որոշ ժամանակ անց չեղյալ է արել համաձայնությունը:
Ընդ որում, ննրանց մի մասը նախաձեռնության անդամներին ասել է, թե պայմանավորվածությունից հետո են պարզել, որ իրականում մոտակա բոլոր օրերին իրենց դահլիճները զբաղված են լինելու, մի մասն էլ բաց տեքստով ասել է, որ չեն ցանկանում խնդիրներ ունենալ»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել