Բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում իրենց դեմքի մասին, քաջ հայտնի են նյարդայնացնող այդ սև կետիկները, որոնք երբեմն տրամադրությունը կարող են ավելի շատ փչացնել, քան անգամ կորյակը: Թվում է, թե դրանցից անհնար է ազատվելը: Երբ մենք սեղմում ենք դրանք, իրականում մղում ենք մաշկային ճարպն ավելի ու ավելի խորը, ինչը կարող է նույնիսկ բորբոքային պրոցեսներ առաջացնել: Ահա լավագույն մեթոդն այդ սև կետերից ազատվելու համար:
Ձեզ պետք կգա՝
1 գդալ ծովային աղ,
0.5 գդալ կիտրոնի հյութ,
1 գդալ ջուր:
Սկզբում ջրի մեջ ավելացրեք ծովային աղը:
Ավելացրեք լուծույթին կիտրոնի հյութը և մի լավ խառնեք: Պիլինգը պատրաստ է:
Երեք րոպե մերսեք Ձեր դեմքն ու դրա խնդրահարույց հատվածները՝ մատները թաթախելով այդ լուծույթի մեջ, մինչև զգաք պիլինգի հաճելի էֆեկտը: Վերջում լվացեք Ձեր դեմքը ջրով և վերջ:
Սկզբունքը կայանում է հետևյալում. ծովային աղը բնական հակաբակտերիալ միջոց է, որն օգնում է լայնացնել խոռոչները, կիտրոնի հյութը պայքարում է մանրէների դեմ ու պիլինգային ազդեցություն է ունենում՝ հեռացնելով հին մաշկը:
Կրկնեք այս պրոցեդուրան շաբաթական 2-3 անգամ, ու Ձեր մաշկի խոռոչները կսկսեն նորովի շնչել: