Իմ անձնական կարծիքով (որի հետ դուք կարող եք չհամաձայնել)՝ էս վերջին 4-5 տարվա մեջ Եվրասիայում տիրող ողջ քաոսի համար պատասխանատու է միմիայն Վլադիմիր Պուտինը: Կոնկրետ ինձ համար լրիվ անհասկանալի պատճառներով էդ մարդը բացարձակապես խաղաղ պայմաններում վերցրեց ու փոթորիկ ստեղծեց, վերցրեց ու ամեն ինչ խառնեց իրար: Նա շատ նպատակաուղղված ոճով փորձում ա աշխարհը կրկին բաժանել ճամբարների: Նա մտել ա մի լրիվ անտրամաբանական, ծիծաղելի ու ի սկզբանե անհավասար պայքարի մեջ Արևմուտքի դեմ, ինչից տուժում է թե՛ իր սեփական երկիրը, թե՛ ողջ տարածաշրջանը: Փոխանակ Չինաստանի օրինակով փորձի նորմալ, ցիվիլ և միմիայն տնտեսական մրցակցություն պահել Արևմուտքի հետ (որն իրեն ոչ մի վատ բան չէր արել), նա ընտրել ա տակավին դեգրադացնող, խարդախ ԿԳԲ-ական ոճը. այսինքն՝ էստեղ-էնտեղ պատերազմներ հրահրել, էստեղ-էնտեղ բռնապետների հովանավորել, ինքնաթիռներ խփել, նավթա-գազային ուղիներին խոչընդոտել, ցանկացած առիթ օգտագործել Արևմուտքին վնասելու համար, կեղծ ու թշնամական պրոպագանդայի միջոցով փչացնել ու լարել բոլոր հնարավոր հարաբերությունները և այլն և այլն... Մի խոսքով՝ դեստրուկտիվ քայլերով Պուտինը փորձում ա իբր ՆՈՐ ԿԱՐԳ ստեղծել, իբր ՀԵՂԱՓՈԽՈՒՄ Ա աշխարհը, իբր ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ու ՉԵՆԹԱՐԿՎՈՂՆԵՐԻ ակումբ ա ստեղծում: Թե ում ա դա պետք, թե ինչ իմաստ ուներ լրիվ ստաբիլ, ֆունկցիոնալ ու քիչ թե շատ համերաշխ աշխարհը (թեկուզև որոշակի ամերիկյան գերակայությամբ) խառնել իրար՝ ես դա չեմ հասկանում: Համոզված եմ՝ դա ոչ ոք չի հասկանում, բացի Պուտինից ու իր նման մի քանի սուպերմեծամիտ բռնապետներից: 
Ու խնդրում եմ, չասեք, թե նա իր երկրի շահերն ա պաշտպանում. չկա նման բան, նա խորապես թքած ունի իր երկրի շահերի վրա, ասեմ ավելին՝ իր երկրի շահերին ոչ ոք նույնիսկ մատով դիպչելու մտադրություն չուներ՝ հանգիստ, նորմալ ապրում էին, նավթը ծախում, վայելում էին, իսկ հիմա էս անմիտ ագրեսիվության հետևանքով Ռուսաստանը դարձել ա աշխարհի թիվ մեկ զզվանքը, ընդ որում՝ շատ արագ հյուծվող զզվանքը... էդ ա՞ ԵՐԿՐԻ ՇԱՀԸ: Լա՛վ, ասեք, տեսնենք՝ ի՞նչ ա շահել կամ շահելու Ռուսաստանը: Հը՞... 
Ո՛չ, ընկերներ, դա ընդամենը մեկ մարդու անծայրածիր մեծամտության ու փառասիրության շահն ա, այլ ոչ բնավ Ռուսաստանի: 
Դե իսկ էդ մեծամտության հետևանքները բոլորս տեսնում ենք: 
Եվրասիան խառնվել ա իրար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել