ՄԻԱԿ քարտուղար |
Լիբանանում պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սարգսյանը, ի հեճուկս ողջամտության հետ ակնհայտ խնդիրներ ունեցող իր ադրբեջանցի պաշտոնակցի, հայտարարեց, որ «չկա որևէ ժողովուրդ, որին Հայաստանը և հայերը թշնամի կանվանեն»: Այս հայտարարությունը դասական պացիֆիզմի ու հանդուրժողականության ժանրից էր, որին փայլուն տիրապետում են առաջադեմ աշխարհի հասարակությունները.... Կարծում եմ՝ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ամբողջապես կիսում է մեր երկրի առաջնորդի մոտեցումները: Սակայն կան մարդիկ, ովքեր գտնում են, որ մեր հարևանի անհանդուրժողականությանը, հայատյացության կոչերին և ռազմատենչ հայտարարություններին պետք է նույն ոգով պատասխանել: Հնարավոր է, որ նրանք այդպես մտածելու իրենց, միգուցե, արդարացի պատճառներն ունեն: Բայց, հարգելիներս, մյուս կողմից նման կեցվածքը ակնհայտորեն չի համապատասխանում մեր էությանը, ազգային ինքնությանն ու զարգացման տեսլականին: Բոլորովին համակարծիք չեմ նրանց հետ, ովքեր գտնում են, որ նման հայտարարությունները իրականությունից փախչելու կամ իրական սպառնալիքները անտեսելու դրսևորումներ են: Կարծում եմ՝ հակափաստարկներ բերելը այս պարագայում ավելորդ է, քանի որ կստացվի, որ փորձում ես հիմնավորել ակնհայտ փաստերը.... Ես հավատում եմ, որ այս հարցում մեր կառուցողական և հավասարակշիռ մոտեցումները մեզ ավելի կմոտեցնեն խնդրի արդարացի ու հայանպաստ լուծմանը, փոխարենը՝ իլխամիզմը (նոր ռեակցիոն ուղղություն վախճանաբանության մեջ) տոտալ արկածախնդրության է մղում ադրբեջանցիներին.... Չեմ ուզում հետևանքների մասին խոսել, քանի որ մենք հանդուրժող և խաղաղասիրական նկրտումներ ունեցող երկիր ու ժողովուրդ ենք: