Ղրղզստանն այսօր խեղդվում է կրոնական կածյրահեղության մեջ: Դրա տարածքը բառիս բուն իմաստով վեր է ծվել իսլամիստ ծայրահեղականների ու միջազգային ահաբեկիչների ճամբարի: Կենտրոնաան Ասիայի բոլոր պետություններից հենց Ղրղզստանը դրաձավ իսլամիստների համար ամենաբարենպաստ տեղը:
Հարկ է նշել, որ այնպիսի դժվար կանխատեսելի ու պայթյունավտանգ երկրի համար, ինչպիսին ղրղզստանն է՝ իր սոցիալ-տնտեսական, միջէթնիկական ու միջկոնֆեսիոնալ խնդիրներով, այս նոր երևույթը հղի է նոր սրացումներով: ՀԱՊԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն, Ղրղզստանում ծայրահեղական կրողնական կազմակերպությունների թիվը եռապատկվել է վերջին երեք տարիների ընթացքում, իսկ դրանց հետևորդների թիվը անցել է 50.000-ը:
Համաձայն առկա տեղեկությունների, Ղրղստանում գործում են մի շարք ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպություններ, որոնք արգելված են այլ երկրներում, սակայն այս երկրում ամենամեծ տարածոււմն ունի «Թաբլիգի ջամաատ» կազմակերպությունը, որը ձևավորվել է 20--դ դարի առաջին քառորդում ու ի սկզբանե, այն ստեղծվել էր որպես ոչ քաղաքական կրոնական շարժում, որի գլխավոր նպատակն էր հոգևոր փոխակերպումը իսլամի միջոցով ու անկախ նրանց սոցիալական ու տնտեսական պատկանելիության՝ բոլոր մահմեդականներին ծառայելը: Այդ օրերից գրեթե մեկ դար է անցել ու առաջին հայացքից քաղաքականության հանդեպ չեզոք թվացող այս «բարի» կազմակերպությունն ի ցույց դրեց աշխարհին իիր իրական դեմքը, որը գնալով ավելի է նմանվում իսլամի ծայրահեղական հոսանքի, որի իրական նպտակներն են ըստ իրենց հայեցողության իդեալական իսլամական հասարակության ու պետությնա հիմնումը, որը շատ կետերում պժտված է դեստրուկտիվ հատկանիշներով:
«Թաբլիգի ջամաատ»-ը սկսել է իր աշխատանքը Ղրղստանում 1990-ականների սկզբին, այն բանից հետո, երբ երկիր ժամանեց պակիստանցի միսսիոներականների խումբ, որն այցելություններ իրականացրեց երկրի բոլոր խոշոր քաղաքաներ ու շրջաններ: Մինչդեռ այս կազմակերպության ծայրահեղական բնույթն ապացուցված է և այն արգելված է Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներում, բայց Ղրղստանից:
Ներկայումս, Ղրղզստանում գործում են «Թաբլիգի ջամաատ»-ի շուրջ 100 օղակներ, իսկ դրանց հետևորդների թիվն անցնում է 30,000-ից: Կայն կազմակերված կառուցվածք և գործողությունների ծրագիր ունի: Ողջ հանրապետությունով մեկ գործում են շրջանային, մարզային ու հանրապետական խորհուրդներ: Շարժման հետևորդների թիվն անդադար աճում է: «Թաբլիգի ջամաատ»-ի քարոզիչներ կան գրեթե յուրաքանչյուր բնակավայրում ու եթե այս տենդենցը պահպանվի, ապա մոտ աբագայում թաբլիգիական կարելի է համարել երկրում առկա գրեթե յուրաքանչյուր հավատացյալ մահմեդականին:
Ընդ որում, պետք է նշել, որ Ղրղզստանում գործող բազմաթիվ քարոզիչներ համարում են, որ իրենք իրականում բնակչությանն ավանդական իսլամ են քարոզում: «Թաբլիգի ջամաատ»-ի չվերահսկվող գործունեությունը Ղրղզստանում գնալով ավելի է անհանգստացնում համաշխարհային հանրությանը և կենտրանական-ասիական պետությունների պաշտոնական և կրոնական օղակներին:
2009 թվականին, Ղրղզստանի Անվտանգության խորհուրդն առաջարկեց հանրապետության Գերագույն դատարանին, դիտարկել Ղրղստանում այս կրոնական կազմակերպության գործունեությունն արգելելու հարցը: Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդում համարում են, որ այս կազմակերպությունը վտանգավոր է և սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը: Սակայն Ղրղստանում կազմակերպության գործունեությունն արգելելուն ուղղված ջանքերը բախվում են էական խոչընդոտների ու առաջին հերթին՝ Ղրղզստանի մահմեդականների հոգևոր կառավարման կենտրոնից, որն ամեն կերպ սատարում ու պաշտպանում է «Թաբլիգի ջամաատ» շարժումը: Շարժումն էլ՝ զգալով այդպիսի աջակցությունն ու վերահսկողությունը ստեղծված բարենաստ իրավիճակում, ավելի է ընդլայնում իր ազդեցության ոլորտը:
Ինչպես նշում են փորձագետները, ինչ որ պահի, «Թաբլիգի ջամաատ»-ը Ղրղզստանում կրում էր խաղաղ ու ոչ քաղաքակկան բնույթ, հակազդում էր վահհաբիտներին ու «Հիզբ ուտ-Թահրիր» կազմակերպությանը, բայց ներկայումս, այն դարձել է իսկական պլացդարմ՝ նույն «Հիզբ ուտ-Թահրիր»-ի ու Վահհաբիզմի կողմնակիցների վերապատրաստման համար: Դրա համար էլ, հաշվի առնելով այն, որ «Թաբլիգի ջամաատ» կրոնական կազմակերպությունը, որն իր առջև դնում է իսլամական պետություն ստեղծելու նպատակ, որտեղ հասարակությունը ենթարկվում է շարիայի օրենքներին, վերոնշյալ իրավիճակը՝ Ղրղզստանի կրանական կյանքում և երկրի իշխանությունների պասիվ գործողությունները՝ կազմակերպության նկատմամբ, անհանգստություն են հարուցում՝ երկրի սահմանադրական հիմքերի կայունության առումով:
Ֆարհադ Ջոնոբաեվ



