Գնալով ես համոզվում եմ, որ քրդական շարժումը ղեկավարվում է հմուտ, ռազմական գործին գիտակ ռազմական գործիչների կողմից։ Պատահական չէ, որ քրդերը հարձակման թիրախ են ընտրել ուժային կառույցները (ոստիկանական բաժանմունքներ, ռազմաբազաներ, ռազմական մեքենաներ): Այսպիսով հասկացնել են տալիս թե՛ Էրդողանի վարչակազմին, թե՛ արտաքին աշխարհին, որ Թուրքիան շատ ավելի խոցելի է, քան պատկերացնում են: Քրդերը նաև գերազանց տիրապետում են գաղտնիք համարվող ինֆորմացիային, որն էլ ավելի է լրջացնում Թուրքիայի ոչ հզոր լինելու կասկածները: Հավանականությունը մեծ է, որ մինչ ընտրությունները Թուրքիայում իրավիճակը կդառնա ծայրահեղ ծանր, իսկ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո կսկսվի ամենադրամատիկական շրջանը՝ մեկը մյուսի հետևից ինքնավարություններ կհռչակվեն սեփական զինուժով: Այնպես կլինի, որ Անկարան չի կարող կողմնորոշվել, թե որ ճակատով կռվի... Միգուցե հենց այստեղ միջազգային ուժեր ներգրավվեն խաղի մեջ, որը ես քիչ հավանական եմ համարում: Իսկ եթե Անկարան փորձի միայնակ գլուխ հանել իրավիճակից, ապա միանշանակ մի քանի նահանգներ կանկախանան։



