Բոլոր նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, մեխանիկորեն կողմ են, որպեսզի 2017-ին ՀՀԿ-ն մեծամասնություն կազմի ԱԺ-ում, իսկ 2018-ին իր լիազորությունների ավարտից անմիջապես հետո Սերժը մեծամասնականով ընտրվի խորհրդարան՝ ինչ-որ մեկը հաստատ կզիջի, ինչպես ժամանակին Ջոնիկ Աբրահամյանը զիջել էր իր եղբորը՝ Հովիկին, իսկ այնուհետև զբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը: Չէ, որ նա, ինչպես փոփոխություններին ոչ ասողներն են ասում, չի հայտարարել անձամբ, որ չի դառնալու Աժ նախագահ և կամ՝ եթե հայտարարեր էլ, ապա միևնույն է՝ նրա խոսքին հավատ չկա... Այսպիսով, դեմ գնալով Սերժի իշխանության երկարաձգմանը՝ ոչ ասողները նպաստելու են, որպեսզի նա վերարտադրվի ԱԺ նախագահի պաշտոնում՝ այն էլ երևի ցմահ, իսկ ՀՀԿ-ն էլ վերարտադրվի որպես գերիշխող կուսակցություն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել