Tert.am-ը գրում է.

Լյուքսեմբուրգի նախագահության կողմից պատրաստվող Եվրամիություն-Հայաստան համագործակցության նոր տեսակի փաստաթուղթը Եվրոպական խորհրդարանը դեռևս չի ստացել: Tert.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ նշելով, որ ԵՄ հետ ստորագրվող ցանկացած համաձայնագիր ՀՀ իշխանություններին թույլ կտա հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և Բրյուսելի միջև:

Եվրամիությունում նախագահող Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնըհայտարարել էր, որ համաձայնագրերի նոր տարբերակը Հայաստանը ԵՄ-ին ավելի պակաս չափով կմիավորեն, այսինքն՝ կունենա ավելի ցածր մակարդակ, քան Ասոցացման համաձայնագիրը:

Ռիչարդ Չարնեցկին նշեց, որ «ցածր մակարդակ»-ը դիվանագիտական տերմին է, իսկ փաստաթղթի նպատակը մեկն է. «Այն պետք է խրախուսի Հայաստանին ստորագրել այդ փաստաթուղթը և շարունակել Մոսկվայի հետ քաղաքականությունը մինչև հերթական ծանր հարվածը: Հայաստանը պետք է ստորագրի այս փաստաթուղթը, որովհետև յուրաքանչյուր համաձայնագիր ԵՄ–ի հետ բարենպաստ է Երևանի համար. այն տրամադրում է իշխանության հավասարակշռություն, բալանս՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել