Armenpress.am-ը գրում է.

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր և Կիպրոսի ներկայացուցիչների պալատի անդամ Էլենի Թեոհարիուսը Արգենտինա այցելության ժամանակ խոսել է թուրք-կիպրական հարաբերությունների և ներգաղթյալների խնդրի առնչությամբ Թուրքիայի ունեցած դերակատարության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, խոսելով թուրք-կիպրական հարաբերություններ մասին պատգամավորին հարց են ուղղել, թե կարո՞ղ է զուգահեռներ անցկացնել

Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: «Այս հարցն ինձ բազմիցս տվել են: Ես կարծում եմ, այդ երկու հակամարտություններում նմանություն չկա: Ղարաբաղն օկուպացված էր, մարդիկ հերոսաբար պայքարել են և վաստակել իրենց անկախությունը, ազատությունը: Ղարաբաղը երբեք մաս չի կազմել Ադրբեջանին, պետություն, որն արհեստականորեն ստեղծվել է Խորհրդային միության կողմից: Արցախը բռնակցել են Ադրբեջանին առանց այդ տարածքի բնակչության կարծիքը հարցնելու, նրանց կամքին հակառակ: Նրանց հաղթանակը, դեպի ազատություն նրանց ճանապարհը և նրանց ձեռք բերած անկախությունը էականորեն տարբերվում է Թուրքիայի բանակի կողմից զավթված Կիպրոսի հատվածի իրավիճակից: Այստեղ ես չեմ տեսնում նմանություններ»,- ասել է պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել