Replik.am-ը գրում է.

Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին չի բացառում, որ Ուկրաինայում կարող է իշխանափոխություն տեղի ունենալ, քանի որ երկրում պետական ապարատը և ուժային կառույցները  շատ թույլ են:

«Այն խմբավորումները, որոնք այժմ հայտնվում են և իրենց կամավորներ են անվանում ինչ-որ պահի կարող է հայտարարեն, թե իշխանություններն իրենք են»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը` նշելով, որ ուկրաինական հանրությունը կարող է այդ սցենարն ընդունել հենց իշխանությունների թույլ լինելու պատճառով:

Սաակաշվիլիի կարծիքով, Ուկրաինայում քաղաքական դասերի դելիգիտիմացիա է տեղի ունենում, ինչի մասին վկայում են վերջին հարցումների արդյունքները: Ակնհայտ է, որ ամբողջ քաղաքական դասը գահավիճում է ներքև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել