Tert.am-ը գրում է.
«Россия сегодня» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայց է ներկայացրել Եվրադատարան ընդդեմ ԵՄ Խորհրդի՝ իրեն Եվրամիության «սև ցուցակում» ներառելու համար, գրում է Корреспондент-ը։
Ինչպես նշվում է ԵՄ-ի պաշտոնական ամսագրում՝ հայցը գրանցվել է մայիսի 22-ին։ Կիսելյովը պահանջում է «չեղարկել ԵՄ Խորհրդի որոշումը» և փոխհատուցել դատական ծախսերը։
Լրագրողը վստահեցնում է, որ իր նկատմամբ կայացված այդ սահմանափակումները լրագրողի իրավունքի խախտում են և կիրառվել են «քաղաքական հայացքների» համար։
Բացի այդ, Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությանն «ակտիվ աջակցելու» մասին ԵՄ Խորհրդի ձևակերպումը պահանջում է, որ մարդն ունենա «պետական քաղաքականության ձևավորման վրա ազդեցության ավելի մեծ աստիճան, քան պարզապես սեփական կարծիք արտահայտելը»։
Կիսելյովի փաստաբանները նույնպես կարծում են, որ խախտվել է դատական պաշտպանության նրա իրավունքը, քանի որ ԵՄ-ի Խորհուրդը չի ներկայացրել նրա դեմ մեղադրանքների ազդեցիկ ապացույցներ։



