Մինչև 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ գոտեմարտեց 2012թ.-ի օլիմպիական խաղերի չեմպիոն իրանցի Ղասեմ Ռեզաեի հետ:

Մեր մարզիկը հաղթեց ու երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն:

Հիշեցնենք, որ 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում, իսկ 78 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը չկարողացավ մտնել մեդալների համար պայքարի մեջ: Բացի այդ, Հարությունյանն ու Ալեքսանյանը 2016թ.-ի օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել