«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում վերջին շրջանում իրավիճակը բավական լարված է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով նշված հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն իր ենթակայության պատգամավորների նկատմամբ սկսել է պատժամիջոցներ կիրառել:

Նա հանձնաժողովի անդամների բացակայություններն արձանագրում է և այդ մասին տեղեկացնում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի վերջինս հրահանգի համապատասխան օրենսդիրի աշխատավարձից պահում կատարել:

ՀՀ օրենսդրությամբ նման կարգ նախատեսված է, սակայն, որպես կանոն, հանձնաժողովներում այն չի կիրառվում:

ԱԺ ՀՀԿ խնբակցության անդամ Մարգարիտ Եսայանը, սակայն, թերթի հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց հանձնաժողովում ամեն ինչ կարգին է»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել