«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը երեկ ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ առաջիկայում հնարավոր է նշանակվի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:

Նա ասել է, որ այդպիսի առաջարկ չի ստացել:

«Որևէ մեկնաբանություն չունեմ, որովհետև որևէ առաջարկ չեմ ստացել: Այս պահի դրությամբ չեմ կարող հերքել կամ հաստատել, քանի որ պարզապես չկա նման առաջարկ»,-ասել է նա՝ դժվարանալով պատասպխանել՝ թե առաջարկ ստանալու դեպքում կընդունի՞, թե կմերժի այն:

«Գիտեք, այս պարագայում առավելևս ճիշտ չէ «եթե»-ով խոսելը»,-ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել