«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո ԱԺ-ում թափուր պոստերում մեծ մրցակցություն էր: ԵԽԽՎ պատվիրակության անդամ կնշանակվի ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանը:

Թեպետ մամուլը գրեց Մարգարիտ Եսայանի մասին, ով ֆեյսբուքի իր էջում Ծառուկյանի ոճով արձագանքեց.«Մարգարիտ Եսայանը չի պայքարում ոչ մի պաշտոնի համար, Մարգարիտ Եսայանին բոլորը տեսնում են և գնահատողը՝ գնահատում»: Իսկ գրողների հետևում անգամ «կեղտոտ ականջներ» էր տեսել:

ՀՀԿ կանանցից ուրիշներն էլ են պայքարել, բայց Գալուստ Գրիգորիչն ասել է, որ առանց այն էլ պատվիրակության կազմում կանայք շատ են:

Պատգամավորի մանդատը բաժին կհասնի «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, անկուսակցական Կարեն Բեքարյանին»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել