Lurer.com–ը գրում է.
ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին երկրում նախընտրական մթնոլորտի ուսումնասիրության նպատակով կժամանի Բաքու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, պատվիրակության այցը կկայանա սեպտեմբերի 22-ին:
Յորդա Չուկլայի գլխավորած և 7 հոգուց բաղկացած պատվիրակությունը Ադրբեջանում կմնա միայն մինչև սեպտեմբերի 25-ը:
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2015 թվականի նոյեմբերի 1-ին:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=197848&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



