Tert.am–ը գրում է.
Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հանձնարարել է սկսել ֆրասիական ռազմաօդային ուժերի հետախուզական թռիչքները Սիրիայի տարածքում:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն` Ֆրանսիայի ղեկավարի խոսքով` դա թույլ կտա ծրագրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու գործընթացը: Միևնույն ժամանակ Օլանդը նշել է, որ Ֆրանսիան մտադիր չէ Սիրիայում ցամաքային գործողություններ սկսել:
Օլանդի խոսքով` թռիչքները կսկսվեն սեպտեմբերի 8-ից: Նա նաև ընդծել է երկխոսության անհրաժեշտությունն այն երկրների հետ, որոնք կարող են օգնել քաղաքական լուծում գտնել Սիրիայի հակամարտության հարցում` նկատի ունենալով Պարսից ծոցի երկրներին, Իրանին և Ռուսաստանին:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/09/08/france-isis/1784243
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



