media_958571705_sarbatoare-marea-britanie-ani-incoronarea-reginei-elizabeth-ii-totul-despre-jubileul-diamant-reginei-177682Araratnews.am-ը գրում է.

Ելիզավետա Երկրորդը, ով շուտով կդառնա առաջին միապետը երկրում գահակալության տարիների թվով, բրիտանացիների կողմից կոչվել է գերագույն թագուհի, հայտնում է euromag.eu-ն:

The Sunday Times լրատվամիջոցի համար արված քվեարկության արդյունքում գործող թագուհին ստացել է ձայների 27 տոկոսը: Համեմատության համար՝ Ելիզավետա Առաջինի օգտին քվեարկել է 13 տոկոսը, իսկ Վիկտորիա թագուհու օգտին՝ 12 տոկոսը:

Այս շաբաթ Ելիզավետա Երկրորդը կառավարման ժամանակահատվածով կգերազանցի Վիկտորիային՝ ետևում թողնելով իր նախատատի սահմանած ռեկորդը՝ 63 տարի և 216 օր գահի վրա:

Չնայած թագուհու հանրաճանաչությանը՝ երկրի բնակչության 43 տոկոսը համաձայն է պատմաբան Դևիդ Սթարքլիի կարծիքին, որ իր իշխանության ողջ ժամանակաընթացքում թագուհին չի ասել և չի արել ոչ մի հիշարժան բան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել