Haynews.am-ը գրում է.
Ես փոփոխությունները արել եմ տեղին ու ժամանակին, այս մասին ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա (0:0) խաղից հետ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավքականի գլխավոր մարզչի ժամանակավր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը:
<<Պաշտպանների հետ անհնար է անհատական աշխատանք տանել, որովհետև նրանք հավաքականին են միանում մեկ-երկու օր առաջ: Ես կարծում եմ, որ մեր պաշտպաններն ու, ընդհանրապես, բոլոր տղաներն այսօր գերազանց խաղացին:
Ես ամեն ինչի մեջ ուզում եմ լավը տեսնել, ամեն ինչի մեջ դրականն եմ տեսնում, ի տարբերություն ձեզ>>, լրագրողի հարցին ի պատասխան` ասաց Հովսեփյանը:
<<Այսօրվա խաղում կարող էինք հաղթել, կարող էինք ավելին անել, բայց այս արդյունքից էլ գոհ եմ: Այսպիսի խաղից չի կարելի գոհ չլինել: Հիմա ինձ միավորներ պետք չէ, ինձ գոհացնում է տղաների տրամադրությունն ու խաղը: Հաղթանակները դեռ գալու են>>:
<<Յուրա Մովսիսյանը պետք է եզրում խաղա, ով այնտեղ իրեն հիանալի է դրսևորում: Ես գոհ եմ Յուրայի այսօրվա խաղից>>:
<<Ցանկացած մարզիչ երազում է իրեն տեսնել ազգային հավաքականը գլխավորելիս, իսկ ես ինձ տեսնում եմ հավաքականի ղեկին, որովհետև ինչ-որ չափով ես զգում եմ տղաներին, նույնն էլ նրանք: Իմ աշխատանքը, որը տղաներն անում են խաղադաշտում, շատ գեղեցիկ է ստացվում: Սուտ կլինի ասել, որ չեմ ուզենա գլխավորել մեր հավաքականը>>,-իր` ապագայում հավաքականը նորից գլխավորելու մասին ասաց Հովսեփյանը:

Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1441649210
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել