Ալլա Լևոնյանի «Բարև» երգի տեսահոլովակը նայելուց հետո ինչքան ժողովրդական ասացվածք կար գեղցիների մասին՝ մտքիս եկավ…
Ճիշտ են ասում, որ գեղցուն ինչքան էլ եփես, մի ականջը «հում» ա մնալու: Հիմա էս հոլովակն էլ դրա վառ ապացույցն ա:
Միայն Ալլա Լևոնյանը կարող է սեպտեմբերի 3-ին երգի պրեմիերա անի «Գարունն եկել ա իմ տունը» սկսվող տողերով:
Մենակ Ալլա Լևոնյանը կարող ա բացահայտ գռդոն տեքստը, որը բաղկացած է 3-4 կրկնվող նախադասություններից, համեմի իրա՝ նվնվոց հիշեցնող վոկալով ու դրա հետ ընդհանրապես չբռնող սյուժետով կլիպով:
Մենակ Ալլա Լևոնյանը կարա զուռնայով երգում ռեփ փորձի երգել ու ձեռի հետ էլ «բարև-բարև» նվնվոցի տակ հիփհոփային շարժումներ անել:
Մենակ Ալլա Լևոնյանը կարա էս ամեն ինչն ամփոփի բացարձակապես երգի հետ կապ չունեցող կլիպում ու վերջում էլ կլիպն ավարտի Ջեքի Չանի կինոներում հանդիպող վերջաբանով, որտեղ ցույց են տալիս չստացված կադրերը:
Թե ասա՝ այ մարդ, եքա բազմազավակ կնիկ ես, ի՞նչ ես քեզ Լիլիթ Հովհաննիսյանի ջրերը գցել: Ինչ-որ անիմաստ ու տարօրինակ մոդա ա դարձել մեր աստղիկների մոտ, մաքսիմալ էկոնոմիա անելով բուն երգի վրա, փող չխնայել հոլովակի վրա ու անպայման հոլովակում մի հատ էլ ինչ-որ ակտիվ խորեոգրաֆիկ համար խցկել, ու թքած, թե ոչ մի բանը ոչ մի բանի հետ չի բռնում…
Էստեղ են ասել՝ Ալլալևոնյան կանգնի՝ գերան կջարդի: